Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. հինգերորդ շաբաթ. tsnndatun.am

Հղիություն. հինգերորդ շաբաթ. tsnndatun.am

Հիմա արդեն եկել է ժամանակը վերջապես հավատալու, որ հղիությունը սկսված է: 5-րդ շաբաթում հղիության նշաններն ու զգացողությունները բավականին ցայտուն են՝ վաղ տոքսիկոզ (սրտխառնոց` առավոտյան, անգամ` փսխում): Քնկոտությունն ու կրծքագեղձերի բարձրացած զգայունությունը հուշում են, որ սխալմունք այլևս չկա: Բայց եթե դեռ կասկածում եք, պետք է հղության թեստ, արյան հետազոտություն կամ տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն կատարել: Այդ դեպքում բժիշկը կհաստատի հղիության փաստը և խորհուրդներ կտա հետագա անելիքների վերաբերյալ:

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Սկսում են ձևավորվել պտղի ներքին օրգանները՝ լյարդը, ենթաստամոքսային գեղձը, վերին շնչուղիները (կոկորդ և շնչափող) և սիրտը: Ուլտրաձայնային զգայուն սարքն արդեն այս շրջանում կարող է ցույց տալ ողնուղեղային լարը և, այսպես կոչված, նյարդային խողովակը, որը հետագայում դառնալու է երեխայի ողնաշարը և ողնուղեղը: Նյարդային խողովակի երկարությամբ զարգանում են սոմիտները՝ հյուսվածքների սեգմենտները, որոնցից ավելի ուշ առաջանալու է մկանային հյուսվածքը: Դեղնուցային պարկը սկսում է արտադրել գոնոբլաստներ՝ առաջին սեռական բջիջները, որոնք` տղայի դեպքում, դառնալու են սպերմատոզոիդներ, իսկ աղջկա դեպքում`՝ ձվաբջիջներ:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Մոր օրգանիզմն սկսում է ավելի ակտիվ արձագանքել հղությանը: Կարող են հաճախանալ գլխացավերը, քնկոտություն առաջանալ, սրտխառնոց, անգամ փսխում, վատանում է ախորժակը: Սրանք հղիության վաղ տոքսիկոզի նշաններն են: Իսկ դրանց պատճառը հորմոնալ փոփոխություններն են՝ պրոգեստերոն հորմոնի մակարդակի բարձրացումը: Բացի այդ, պլացենտան արտադրում է հատուկ հորմոն՝ պլացենտար լակտոգեն, որն ակտիվորեն ազդում է կնոջ նյութափոխանակության վրա: Այդպիսով, պլացենտան և պտուղն իրենց վրա են վերցնում կնոջ օրգանիզմի նյութափոխանակությունը, իսկ նա, իր հերթին, ընդդիմանում է դրան, որն էլ արտահայտվում է տոքսիկոզով: Լյարդի, ստամոքս-աղքային համակարգի հիվանդություններ ունեցող կանանց մոտ մյուսներից ավելի հաճախ է վաղ տոքսիկոզ արտահայտվում:

Նորմայում սրտխառնոցն ու փսխումը կարող են զգացվել առավոտյան 2-3 անգամ, հաճախ` սոված ժամանակ: Առավոտյան փսխումից խուսափելու համար խորհուրդ է տրվում դեռ մահճակալում ինչ-որ բան ուտել: Վաղ տոքսիկոզը թեթևացնելու մի քանի միջոցներ կան: Կարելի է ֆիզիոթերապիա, ֆիտո և արոմոթերապիա անցնել: Օրինակ, կոճապղպեղի եթերայուղը շնչելով հնարավոր է պակասեցնել սրտխառնոցը: Երբեմն թերապևտներն առաջարկում են դեղորայքային բուժում կամ իմունացիտոթերապիա, որի ժամանակ կնոջը ե/մ ներարկում են երեխայի հոր լիմֆոցիտները (վիճակի թեթևացումը սկսվում է ներարկման առաջին օրերից): Ավելի հաճախ խորհուրդ է տրվում դիմանալ տոքսիկոզին: Սովորաբար այն անցնում է հղիության 12-րդ շաբաթից հետո:

Ի՞նչ անել

1.Պետք է հղիության մասին հայտնել երեխայի հորը:
2.Հաշվարկել ծննդաբերության ենթադրվող ամսաթիվը: Հաշվարկի ձևերից մեկն այն է, երբ վերջին դաշտանի սկզբի ամսաթվից հանվում է 3 ամիս և ավելացվում 7 օր:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ